Հոգեկան առողջություն
Կյանքը քաոսից փրկելու 10 ճանապարհ
Մեր կյանքն իսկական քաոսի է վերածվում, երբ սկսում ենք մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչն իրականում այդքան էլ կարևոր չէ մեզ համար: Մենք նյարդայնանում ենք ամեն մանրուքից, հոգնում մեզ շրջապատող իրերից, մարդկանցից, կրկնվող իրավիճակներից և այլն:
Ի վերջո, մենք մեզ հասցնում ենք անելանելի վիճակի, որտեղից լուծումը գտնելու փոխարեն ավելի ու ավելի ենք խճճվում: Այս ամենից խուսափելու տասը ճանապարհ LN-ից…
Դադարեք այդքան մեծ ուշադրություն դարձնել Ձեր էմոցիաներին: Դրանք պարզապես էմոցիաներ են, որոնք հայտնվում են, հետո չքանում, փոխվում և այսպես շարունակ: Կառավարեք Ձեր արարքները, մի խուսափեք մի քանի անգամ հարցի շուրջ մտածելուց:
Քիչ լսեք Ձեր ներքին ձայնին: Եթե ուզում եք երջանիկ լինել , ապա դադարեք կրկնել, որ դժբախտ եք: Հաճախ մենք ինքներս բացատրում ենք մեզ, թե ինչ ենք զգում, մտածում` ինչ է նշանակում այս կամ այն էմոցիան: Այս բացատրությունների գերակշռող մասը միայն պատկերացումներ են, երևակայություն, մնացած մասը Ձեր ներքինի հետ անհամերաշխությունն է: Մի երևակայեք, թե ինչ են Ձեր մասին մտածում մարդիկ: Հավատացեք, որ ավելի հաճախ Ձեր ներքին ձայնը խաբում է Ձեզ և վնասում:
Սովորեք չանհանգստանալ և կառավարել Ձեր հիստերայի նոպաները: Ինչքան շատ մտածեք վատ բաների մասին, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք կպատահեն Ձեզ հետ:
Ինչքան հնարավոր է, հեռու վանեք մեղքի զգացումը: Ձեզ ինչ-որ բանում մեղադրելով՝ Դուք հաստատ ոչինչ չեք փոխի:Եթե մեղքի զգացում ունեք որևէ արարքի համար, ապա Ձեզ տանջելու փոխարեն մտածեք, թե ինչ քայլ կարելի է անել, որ նախկինը ուղղվի կամ գոնե հետևանքներն ավելի մեղմացուցիչ լինեն: Եթե հնարավոր չէ, պարզապես ընդունեք Ձեր սխալը և փորձեք հաջորդ անգամ չկրկնել:
Մի անհանգստացեք, մի նյարդայնացեք Ձեզ չվերաբերող հարցերի շուրջ: Տհաճ մարդիկ իրականում չպետք է Ձեզ անհանգստություն պատճառեն, իսկ հաճելի մարդիկ՝ ուրախացնեն: Մարդիկ և իրադարձությունները պարզապես մարդիկ են և անընդհատ կրկնվող իրադարձություններ, և ոչ ավելին: Յուրաքանչյուր զգացում՝ հիացմունքից մինչև բարկություն, առաջանում է իրադարձությունների արդյունքում, բայց դրանք չեն կարող կառավարել Ձեզ, եթե Դուք թույլ չտաք:
Բավական է ինքնադատափետմամբ զբաղվեք: Ինքնապախարակումն անիմաստ գործընթաց է, որը ոչ մի արդյունք չի տալու: Ինչքան առաջ գնաք, միևնույնն է, լինելու են Ձեզնից առաջ կանգնողներ, ինչքան վերև թռչեք, լինելու են նաև ավելի վեր սլացողներ և այդպես շարունակ: Բայց հիշեք, որ ինչքան էլ Դուք ներքև ընկնեք, կգտնվեն հազարավորներ, որ ավելի ներքևում կլինեն: Մի քննադատեք նաև ուրիշներին, դա նույնպես անիմաստ և անշնորհակալ գործ է:
Մի կենտրոնացեք այն բանի վրա, որ Ձեր աշխատանքը, կյանքը զարգանում են ոչ այն ուղղությամբ, որն ինքներդ կցանկանայիք: Ինչքան փորձեք կոնկրետ պլանով առաջ շարժվել, այդքան դուրս կգաք այդ սահմանագծից: Կյանքն անընդհատ փոխվում է. պլաններ մի կազմեք:
Բավական է հաշվարկեք: Մի փորձեք ամեն ինչ կատարյալ անել, անցնել բոլոր սահմանված ռեկորդներն ու ստանալ բոլոր մրցանակները: Հրաժարվեք գնահատականից, ստատուսից կախվածությունից: Ոչ մի մրցանակ չի կարող որոշել՝ լավ աշխատող եք Դուք,թե՝ ոչ: Ինչպես նաև գնահատականը չէ, որ որոշելու է՝ գիտեք Դուք այդ առարկան, թե՝ ոչ:
Մի որոշեք ուրիշի փոխարեն: Թույլ մի տվեք, որ ուրիշներն օգտագործեն Ձեզ՝ իրենց արարքների պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Դուք պատասխանատվությո՞ւն եք զգում ուրիշների երջանկության կամ հաջողությունների համար: Բայց ինչու. չէ որ դա նրանց կյանքն է, նրանց պարտականությունը:
Մի անհանգստացեք Ձեր էության համար: Անհատականությունը, ինչպես էգոն, ընդամենը մեր գիտակցությամբ ստեղծված համակարգեր են: Եթե տվյալ պահին Ձեր էությունն այնքան էլ հաճելի չէ Ձեզ համար, մի անհանգստացեք. Դուք միշտ կարող եք այն փոխել: Մի կենտրոնացեք Ձեր թերությունների վրա, պարզապես փորձեք փոխել այն ամենը, ինչ զգում եք, որ տհաճություն է պատճառում Ձեզ կամ շրջապատողներին:
26.09.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ